ԱՆ․ COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս
Պատվաստումից առաջ որևէ լաբորատոր հետազոտության կարիք չկա, այդ թվում նաև` կոագուլոգրամմայի, արյան մակարդելիության գործոնների որոշման: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Պատվաստումից հետո որևէ դեղորայքի կիրառման անհրաժեշտություն չկա: Հիվանդանալուց հետո անձը կարող է պատվաստվել վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո։
Ներկա պահին կիրառվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս։ Ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։
Պատվաստվելուց առաջ COVID-19-ի ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում:
Պատվաստվելուց առաջ և հետո հակամարմիններ որոշելու անհրաժեշտություն չկա: