Մայլի Սայրուսը մտել է ճամպրուկի մեջ (լուսանկարներ)
20-ամյա երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը որոշել է հերթական անգամ ցուցադրել մարմինը. Նա նկարահանվել է նոյեմբերի 10-ին Հոլանդիայում կայանալիք MTV’s EMA մրցանակաբշխության նոր գովազդային հոլովակում:
Հոլովակում Սայրուսը, ով թաքնվել էր ճամպրուկում, գայթակղում է օդանավակայանի աշխատակցին:
Նշենք, որ երգչուհին առաջադրված է 4 անվանակարգում. Հավանաբար սկանդալային այս հոլովակը ժյուրիի համակրանքը շահելու մի ձև է: