American Airlines ընկերությունը երկու օր առաջ չեղարկել է ավելի քան հազար չվերթ եղանակային վատ պայմանների պատճառով
Ուրբաթ American Airlines ընկերությունը չեղարկել է ավելի քան հազար չվերթ եղանակային վատ պայմանների պատճառով: Տվյալները շաբաթ հրապարակվել են FlightAware պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայտնի է, որ ուրբաթ ավիաընկերությունը չեղարկել է 542 չվերթ, շաբաթ՝ 485: Բացի այդ, չեղարկված են նաեւ կիրակի պալավորված 23 թռիչքներ:
Միեւնույն ժամանակ ամերիկյան ավիաընկերությունը հայտնել է, որ խնդիրները ծագել են ուժգին քամու հետեւանքով, որը որը հանգեցրել է Դալլասի միջազգային օդանավակայանում անցման ունակության կրճատմանը: