Բաղդադի արևմուտքում «Կատյուշա» համակարգի 3 հրթիռ է ընկել. ծայրահեղականների թիրախը եղել է «կանաչ գոտին»
Կիրակի առավոտյան «Կատյուշա» համակարգի առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադի ուղղությամբ: Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq News լրատվական պորտալը։
Հրթիռներն ընկել են Ալ-Մանսուր շրջանում, որը գտնվում է քաղաքի արևմտյան մասում։ Բաղդադի անվտանգության վարչության ներկայացուցչի խոսքով՝ հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ալ Մանսուր շրջանում փոքր վնասներ են հասցվել մի քանի մեքենաների և ոչ բնակելի տարածքների։
Անվտանգության վարչության տվյալներով՝ արկեր արձակած ծայրահեղականների թիրախը եղել է Բաղդադի կենտրոնում գտնվող «կանաչ գոտին», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը։