Բոն Ջովին չեղարկել է համերգը Ֆլորիդայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով
Ամերիկացի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջվին վերջին րոպեին չեղարկել է ելույթը Մայամի Բիչում (Ֆլորիդա նահանգ) կորոնավիրուսով վարակվելու պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայտնի է, որ շաբաթ երեկոյան Մայամի Բիչում՝ համերգասրահում, արդեն հավաքվել էր հանդիսատեսը, սակայն հայտարարվել էր, որ Բոն Ջովին չի կարողանա ելույթ ունենալ, քանի որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր:
Խմբի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ երաժիշտը, որն ամբողջովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ, լավ է զգում իրեն, սակայն որոշել է չբարձրանալ բեմ: Երաժշտական կոլեկտիվի մնացած անդամների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ելույթ են ունեցել առանց վոկալիստի:
1983 թվականին ստեղծված Bon Jovi խումբը ստացել է իր անվանումը խմբի առաջնորդ եւ վոկալիստ Ջոն Բոն Ջովիի պատվին: Խումբն ունի 15 ստուդիական ալբոմ, որոնցից վերջին թողարկվել է նախորդ տարի: