Պուտինը կոչ է արել բարելավել առողջապահության որակն աշխարհում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը պահանջում է ամբողջ աշխարհում առողջապահության որակի և հասանելիության բարելավում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի մարտահրավերը պահանջում է բոլոր երկրներում բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավում, և համապատասխանաբար, առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության բարձրացում»,- ասել է Պուտինը G20-ի գագաթնաժողովում տեսակոնֆերանսի միջոցով։