Հռոմեական «ապշեցուցիչ» քանդակներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում
Հնագետները հռոմեական քանդակների «ապշեցուցիչ» շարք են հայտնաբերել Անգլիայի HS2 երկաթուղային գծի մոտակայքում: Այս մասին գրում է « BBC News»-ը։
Բուքինգհեմշիրի լքված միջնադարյան եկեղեցում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու ամբողջական քանդակներ, ինչպես նաև երեխայի արձանի գլուխը:
Դրանք ուղարկվել են մասնագիտական ուսումնասիրության: Պրոֆեսոր Ռեյչլ Վուդը, որը ղեկավարել է հնագիտական թիմի աշխատանքը, հայտնել է, որ գտածոներն իսկապես հազվագյուտ են Միացյալ Թագավորության համար:
Նրա խոսքով՝ հայտնագործությունները հնագիտական մեծ արժեք ունեն և թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի բնակավայր է եղել այդ շրջանում, նախքան միջնադարյան եկեղեցու կառուցումը:
Արձաններից բացի նաև վեցանկյուն ապակյա սափոր է հայտնաբերվել, որն ամբողջական է մնացել՝ չնայած ավելի քան 1000 տարի հողմի մեջ թաղված լինելուն: