Ում համար է դդումն օգտակար, ում համար՝ ոչ․ հակացուցումներ
Դդումը հիանալի սննդամթերք է և սեզոնային մթերքներից դա այն է, ինչ, ըստ էության, արժե ուտել ամեն օր: Սննդաբան Մարինա Մակիշան «Народные новости»-ին հայտնել է, թե ում համար է դդումն օգտակար, ում համար՝ ոչ։
Վիտամին A
Սննդաբանի խոսքով՝ դդումը շատ օգտակար է և բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի վիճակի վրա։
«Առաջին հերթին, այն բետա-կարոտինի աղբյուր է: Բետա-կարոտինը A պրովիտամին է: Կոպիտ ասած, այն վիտամին A-ի նախնին է, կարող ենք պարզապես ասել, որ այն վիտամին A է: Դդումը պարունակում է բավականին մեծ քանակություն, հենց դրա մասին է վկայում նարնջագույն գույնը: Վիտամին A-ն ամենահզոր հակաօքսիդանտներից է, ինչը նշանակում է, որ այն կանխարգելում է ծերացման գործընթացները և ուռուցքային հիվանդությունները», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ջերմային մշակման ժամանակ այս վիտամինը պահպանվում է։
Մանրաթել և կալիում
Դդումը հարուստ է սննդային մանրաթելերով: Սա չափազանց կարևոր է, քանի որ ժամանակակից մարդու խնդիրն այն է, որ այս մանրաթելը չի բավականացնում, և դրա պատճառով աղիքային խնդիրներ են սկսվում։ Ըստ այդմ՝ դդումը շատ կարևոր է աղիների առողջության, լավ միկրոֆլորայի պահպանման համար, ինչը, ի թիվս այլ բաների, ազդում է իմունիտետի և տրամադրության վրա։
Բացի այդ, դդումը պարունակում է մեծ քանակությամբ կալիում։ Այն օգնում է սրտանոթային համակարգի աշխատանքին։
Հակացուցումներ
«Չնայած այն հանգամանքին, որ շատերը վախենում են, որ դդումն ունի շատ բարձր գլիկեմիկ ինդեքս, դրա ածխաջրային բեռը ցածր է, ուստի մարդիկ կարող են հանգիստ դդում ուտել սննդակարգ պահելու ընթացքում, նույնիսկ շաքարախտով հիվանդները: Այս մթերքը ցածր կալորիականություն ունի, ցածր ածխաջրային բեռնվածություն, հետևաբար, սկզբունքորեն այն չունի հակացուցումներ, այն կարող են ուտել նույնիսկ նրանք, ովքեր սահմանափակ են սնվում հիվանդության պատճառով», – ընդգծել է Մարինա Մակիշան։
Այսպիսով, դդումը «սուպերմթերք» է, և քանի դեռ դդմի սեզոնն է, այն հարկավոր է օգտագործել։