Որո՞նք են աղիների համար 3 ամենավնասարար մթերքները
Աղիների լորձաթաղանթը լավ վիճակում պահելու համար հարկավոր է հետևել միջերկրածովյան սննդակարգի և խուսափել մի շարք վտանգավոր մթերքներից։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է գերմանացի բժիշկ Թոմաս Ֆրիլինգը:
Բժիշկը շաքարավազը ներառել է վնասակար սննդի ցուցակում: Մասնագետը բացատրել է, որ բակտերիաների որոշ տեսակներ բազմանում են քաղցր միջավայրում։ Ցանկում ներառված են նաև աղի, ապխտած մթերքները և երշիկեղենը։
«Այս մթերքները քաղցկեղածին նյութերի ցանկում են, ուստի, ըստ էության, չարժե օգտագործել շաբաթական 500 գրամից ավելի կարմիր միս»,- պարզաբանել է Ֆրիլինգը։
Բացի այդ, նա հիշեցրել է «վատ» ճարպերի մասին. դրանք պարունակում են, օրինակ՝ մայոնեզը, մարգարինը և խոզի ճարպը։
Միևնույն ժամանակ բժիշկը կազմել է առողջարար մթերքների ցանկ։ Դրանում առաջին տեղը զբաղեցրել են լոբազգիները և բանջարեղենը. դրանք պարունակում են բալաստային նյութեր, ինչպիսիք են մանրաթելերը։ Այնուհետև ցանկում ներառված են ինուլինով հարուստ բանանները, չհագեցած ճարպաթթուների աղբյուր հանդիսացող ձուկը, մրգային խյուսը, ինչպես նաև պեկտին պարունակող կճեպով կարտոֆիլը և մոխրագույն հացը։