Նեյրոֆիզիոլոգը հայտնել է սրճելու լավագույն ժամը
Սուրճն արագացնում է ուղեղի աշխատանքը միայն որոշակի ժամերի։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նեյրոֆիզիոլոգ Տատյանա Բլոխինան՝ նշելով, որ դա առավոտվա ժամը չէ, ինչպես ընդունված է համարել։
Նեյրոֆիզիոլոգը պարզաբանել է, որ սուրճը խթանում է զգոնությունը, բարձրացնում է կենտրոնացումը, ավելացնում ակտիվությունն ու բարելավում տրամադրությունը «ուղեղի խաբկանքի» միջոցով։ Կոֆեինն արգելափակում է հոգնածության մասին ազդարարող ադենոզինի մոլեկուլները: Այդ պահին ավելանում է նաև դոֆամինի և սերոտոնինի կոնցենտրացիան, որոնք մասամբ պատասխանատու են տոնուսի, տրամադրության և շարժունակության համար։
Որպեսզի ըմպելիքը կազդուրիչ ազդեցություն ունենա, այն պետք է օգտագործել հատուկ ժամերի։ Ընդ որում, մասնագետն առավոտը սուրճի համար իդեալական ժամանակ չի համարում։ Նա կոչ է արել արթնանալուց հետո առաջին երկու ժամվա ընթացքում սուրճ չխմել:
«Եթե մենք անմիջապես սուրճ խմենք, օրգանիզմի բնական ռիթմը խափանվում է, ինչը հաջորդ առավոտյան կարող է հանգեցնել ավելի մեծ թուլության: Չարժե նաև քնելուց յոթ ժամ առաջ սուրճ խմել: Այսպիսով, եթե վեր եք կենում, օրինակ, առավոտյան ժամը 7-ին և քնում եք գիշերը 12-ի մոտ, ապա ցանկալի է սուրճ ըմպել առավոտյան 9-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում», – բացատրել է Բլոխինը: