Փարիզում ցուցադրվել են շոկոլադե զգեստներ
Նորաոճ, օրիգինալ և ճաշակով ... շոկոլադից: Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացել է երեկոյան զգեստների ցուցադրություն, որի գլխավոր տարրը հայտնի դելիկատեսն է։ Դեֆիլեն ավանդաբար բացում է Փարիզի շոկոլադի տոնավաճառը (Salon du chocolat):
Եվրանյուզի հաղորդմամբ, միջոցառումը, որը չեղարկվել էր անցյալ տարի համաճարակի պատճառով, համախմբում է աշխարհի ամենահայտնի հրուշակագործներին: