ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը COVID-19-ի առաջացման մասին հաշվետվությունն անվանել է ոչ գիտական
Կորոնավիրուսի առաջացման մասին ԱՄՆ հետախուզական հաշվետվությունը ոչ գիտական է։ Այս մասին South China Morning Post. չինական պարբերականի փոխանցմամբ ասել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյույը։
«Ինչքան էլ, որ հաշվետվությունը նորացվում է, միևնույն է, ԱՄՆ հետախուզական ծառայության կողմից ներկայացված կորոնավիրուսի առաջացման մասին գնահատականները ոչ գիտական են։ Դրանք միայն խանգարում են վիրուսի առաջացման իրական պատճառները պարզել»,- ասել է Լյու Պենյույը։
Միևնույն ժամանակ չինացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է պատասխանել միջազգային հանրության կասկածներին՝ կապված Ֆորտ-Դետրիկում գտնվող բիոլաբորատորիայի, ինչպես նաև 200 արտերկրյա լաբորատորիաների գոյության մասին, որոնք նախատեսված են կենսաբանական փորձարկումների համար։ Նա նշել է, որ ԱՄՆ փորձում է թաքցնել իրականությունը և խուսափել պատասխանատվությունից։
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ազգային հետախուզական ծառայությունը հաշվետվություն է հրապարակել, որում ասվում է, որ SARS-CoV-2 ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Հաշվետվությունում նաև նշվում է, որ Չինաստանի պաշտոնատար անձինք վիրուսի մասին տեղեկություն չեն ունեցել մինչև երկրում COVID-19-ի համաճարակը։