«Պար պսակի». Սոնա Ռուբենյանը եւ Վահագ Ռաշը համատեղ երգի տեսահոլովակն են ներկայացրել
Սոնա Ռուբենյանը եւ Վահագ Ռաշը ներկայացրել են համատեղ տեսահոլովակ, որը նկաևահանվել է «Պար պսակի» երգի հիման վրա։ Հեղինակը Պարգեւ Տեր-Պողոսյանն է: Սոնայի հետ համագործակցության, երգի եւ տեսահոլովակի ստեղծման պատմությունը ներկայացնելով՝ Վահագ Ռաշը նշել է.
«2015-ին որոշեցի Միսաք Մեծարենցի բառերով գրված «Համբույրի Մը Մեջ» երգը ներկայացնել դուետով, որի երաժշտության հեղինակը հայրս է։ Իմ լավ ընկերներից մեկն առաջարկեց Սոնայի հետ կատարել, խոսեցինք, պայմանավորվեցինք նրա հետ եւ երգը կյանքի կոչեցինք։ Այն շատ սիրվեց. հավանողներից մեկը քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանն էր: Լսելով այդ երգը՝ նա հիշել էր շատերի կողմից մի մոռացված երգ, որը հետագայում ներկայացվեց որպես «Պար Պսակի» երգ։ Այն Անահիտ Բախշյանի ընտանիքի խորհրդանիշն էր դարձել մինչեւ կյանքի կոչելը։ Նրանց բոլոր միջոցառումները անցել էին այս երգի ուղեկցությամբ։ Լսելով մեզ՝ նա հասկացել էր, որ երգին կարելի է նոր շունչ հաղորդել ու առաջարկեց ինձ եւ Սոնային կատարել այն»: