Հետաքննությունների դաշնային բյուրոն 100կգ թմրանյութեր տարածելու կասկածանքով ձերբակալել է ռեփեր Fetty Wap-ին
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են ամերիկացի ռեփեր Fetty Wap-ին՝ Նյու Յորքի Rolling Loud երաժշտական փառատոնում նրա ելույթից առաջ: TMZ-ի տեղեկություններով՝ 30-ամյա արտիստին եւ նրա հանցակիցներին կասկածում են ավելի քան 100 կգ թմրանյութ տարածելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Արտիստի ներկայացուցիչը, մեկնաբանելով իրավիճակը, հույս է հայտնել, որ ռեփերի նկատմամբ կասկածները պարզապես «մեծ թյուրիմացություն» կլինեն եւ նրան ազատ կարձակեն:
Ավելի վաղ Fetty Wap-ն արդեն խնդիրներ ունեցել է օրենքի հետ։ Սակայն գործը կալանավայր այդպես էլ չի հասել։
Անցած օգոստոսին Վիլլի Մաքսվել II-ը (ռեփերի իսկական անունը) վերապրել է անձնական ողբերգություն. սրտի արատից մահացել է նրա 4-ամյա դուստրը: