«Լսեք, տխրեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեզ սեր են պարտք». Գարիկ Պապոյանը նոր երգ է ներկայացրել
Հաղորդավար, հումորիստ եւ երաժիշտ Գարիկ Պապոյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Պարտքով սեր»: Թե´ երաժշտության, թե´ խոսքերի, թե´ գործիքավորման հեղինակը հենց ինքն է՝ Գարիկը:
Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, հումորիստ-երաժիշտը գրել է. «Իմ նոր երգն ա՝ լսեք, տխրեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեզ Սեր են Պարտք»: