Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 40 251 դեպք. սա նոր առավելագույն է
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 40251-ով, ինչը նոր առավելագույն է համավարակի սկզբից ի վեր, վկայում են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ շաբաթ օրը հրապարակված տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0.48 տոկոս։ Համավարակի սկզբից, ըստ շտաբի տվյալների, վարակվել է 8 472 797 մարդ։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 28 909-ով, ապաքինվել է ընդհանուր 7 331 424 մարդ։
Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 86.5 տոկոսի մակարդակում:
Կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում աճել է 1160-ով՝ նախորդ օրվա 1163-ի դիմաց՝ հասնելով 237380-ի։
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.8 սահմաններում։