Ալեգրի․ Եթե Ռոնալդուն հեռացած լիներ 1 ամիս շուտ, «Յուվենտուսն» այլ կերպ կանցկացներ տրանսֆերային արշավը
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է իտալական թիմի պաշտպան Ջորջո Կիելինիի հայտարարությանը, թե «Յուվենտուսի» համար ավելի լավ կլիներ, եթե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շուտ տեղափոխվեր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ես կարծում եմ՝ Կիելինին դրական է արտահայտվել Ռոնալդուի մասին։ Օգոստոսի 28-ին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց 3 օր առաջ, հնարավորություն չես ունենում գտնել հեռացած ֆուտբոլիստին համարժեք փոխարինողի։
Սակայն ակումբը ձեռք է բերել Մոյզե Քինին, որը խփում է կարեւոր գոլեր։ Եթե Ռոնալդուն հեռացած լիներ մեկ ամիս շուտ, ակումբը այլ կերպ կանցկացնեն տրանսֆերային արշավը։ Դա շուկայի հարցն է, Ռոնալդուն ոչ մի խնդիր չի ստեղծել»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնության 10 տուրից հետո «Յուվենտուսը» 15 միավորով 7-րդն է։ Չեմպիոնների լիգայի H խմբում թուրինյան թիմը 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ։