«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 30-ին Լոնդոնում կհյուրընկալվի «Տոտենհեմին»։
Բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում հյուրերի հնարավորությունները։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի հաղթանակի գործակիցը 2․40 է։ «Տոտենհեմի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․90 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
9 խաղից հետո «Տոտենհեմը» 15 միավորով 6-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդն է՝ 14 միավոր։
Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում «Տոտենհեմին» պարտվել է 1։6 հաշվով, երկրորդ շրջանում տանը հաղթել է 3։1 հաշվով։