«Интерны» սերիալի աստղ Սվետլանա Պերմյակովան «Секрет на миллион» հաղորդման հեղինակներին մեղադրել է խաբեության մեջ
«Интерны» սերիալի աստղ Սվետլանա Պերմյակովան YouTube-յան «Петя любит выпить» շոուի ժամանակ «Секрет на миллион» շոուի ստեղծողներին մեղադրել է խաբեության մեջ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Նա հիշեցրել է, որ 2017 թվականին մասնակցել է հաղորդմանը եւ ցանկացել է գումար վաստակել ուղեղային կաթված ունեցող երեխայի՝ իր ընկերոջ որդու վերականգնման համար: Սակայն հոնորարը խոստացվածից քիչ է եղել։ «Ինձ թույլ չեն տվել հաղթել նույնիսկ 300 հազար ռուբլի: Մասնակցության համար վճարել են 120 հազար ռուբլի: Հարկերը վճարելուց հետո ինձ մնացել է միայն 80 հազարը, ինչն էլ չի բավականացրել բուժման համար», - ասել է նա:
Պերմյակովայի խոսքերով՝ շոուի ընթացքում հնչեցնում են հարցեր եւ սպասում սխալ պատասխանների։