Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 52 քաղաքացի
Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է է 2 080 843 վերջին մեկ օրում` 18141 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 31 650 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 267 514 անձ` վերջին մեկ օրում 1578 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է: