1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան
1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», - գրել է Համբիկ Սասունյանը:
Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել: