Մամիկոն Ասլանյանը ո՞ր ուժերի դաշինքով է մասնակցելու ընտրություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի ընտրություններին կառաջադրվի «Ասլանյան դաշինքով»: Նա ինտենսիվ բանակցություններ էր վարում մի շարք քաղաքական ուժերի հետ, այժմ վերջնականապես կողմնորոշվել է եւ կառաջադրվի Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ նորաստեղծ «Հզոր համայնք» կուսակցության դաշինքով:
Հիշեցնենք․ վերջինը կազմավորվել է Արարատի մարզի համայնքապետերի կողմից՝ հենց այս ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Կուսակցության ղեկավարը Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանն է, որը Վեդիում առաջադրվելու է եւ մրցելու է ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ: Սակայն խոսվում է, որ կուսակցության «հետեւում» Նարեկ Սամսոնյանն է, որի կուսակցության հենքի վրա է կազմավորվել այս նոր միավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: