Մեծ Բրիտանիան անցնում է ջրի տակ. թագավորությունը պատուհասել են ջրհեղեղները (լուսանկարներ, տեսանյութեր)
Առատ տեղումների հետևանքով առաջացած խոշոր հեղեղները պատուհասել են Մեծ Բրիտանիան. Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի որոշ շրջաններ տուժել են տարերքից։ Ջրհեղեղից ամենաշատը տուժել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քամբրիա կոմսությունը: Հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել կենտրոնն ու ծայրամասերը, գրում է Daily Mail-ը։
Պղտոր ջուրը լցվել է փողոցներ՝ հեղեղելով շենքերի առաջին հարկերը։ Տեղական իշխանությունները հայտարարել են վտանգի «նարնջագույն» մակարդակ, որը նշանակում է կյանքի և գույքի համար վտանգներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի շահագործման խափանումներ։
Յորքշիրի, հարավային Շոտլանդիայի և Ուելսի մեծ մասի որոշ շրջաններում հայտարարվել է եղանակային «դեղին» վտանգ:
Վիճակը լուրջ է. փրկարարները տեղի բնակիչներին հորդորել են չվտանգել իրենց կյանքը և տնից դուրս չգալ: