Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանի ԱԳ նախարարը «երեխայի պես լացում է» և «օրը 2 անգամ զանգահարում արտգործնախարարներին` դժգոհելով Թուրքիայից»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Cnn Turk հեռուստաալիքի եթերում դատապարտել է հարևան Հունաստանի դիրքորոշումը Արևելյան Միջերկրականի հարցում՝ հավելելով, որ Թուրքիան թույլ չի տա անտեսել իր իրավունքներն ու շահերը։ Թուրք դիվանագետն հայտարարել է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը «երեխայի պես լացում է», գրում է greekcitytimes.com-ը։
Չավուշօղլուն ասել է, որ հույն բարձրաստիճան դիվանագետը միջազգային հանդիպումներում ամեն հնարավոր առիթի դեպքում դժգոհում է Թուրքիայից։
«Սրանք բոլորը պայմանավորված են թերարժեքության բարդույթով», - ասել է նա՝ ընդգծելով Աթենքի ջանքերը՝ երրորդ կողմերին ներգրավելու Արևելյան Միջերկրական լարվածության մեջ:
«Մենք գիտենք, որ նա (Դենդիասը) օրը երկու անգամ զանգահարում է արտգործնախարարներին և դժգոհում Թուրքիայից։ Հունաստանի արտգործնախարարը շարունակում է երեխայի պես լացել, քանի որ մենք ցույց ենք տալիս, որ պաշտպանում ենք մեր իրավունքները, քանի որ դադարեցրել ենք մեր դեմ խաղերը Արևելյան Միջերկրական ծովում, Հունաստանի արտգործնախարարը կարիք է զգում օրական առնվազն հինգ անգամ նվնվալու և անընդհատ բողոքելու Թուրքիայից»։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը զբաղված է եղել ճանապարհորդելով աշխարհով մեկ, նա երկուշաբթի Լոնդոնում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր (Հուշագիր) Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրուսսի հետ:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը զբաղված է եղել ճանապարհորդելով աշխարհով մեկ: Երկուշաբթի նա Լոնդոնում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասի հետ: Իսկ այս ամսվա սկզբին Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է համատեղ պաշտպանության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Հունաստանի արտաքին գործերի նախարարՆիկոս Դենդիասի կողմից: տարածաշրջանի»: Հունական դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն Հունաստանին տեսնում է որպես «տարածաշրջանի առաջնորդ»։