Կարեն Տոնականյանը հաղթեց նոկաուտով. բռնցքամարտի ԱԱ
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած երկրորդ հայ բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ևս հաղթանակ տոնեց: Նա բացահայտ առավելություն ուներ Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի նկատմամբ, որին երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց և մրցավարը դադարեցրեց մենամարտը: