Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Հարգելի ծնողներ,
Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։
Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել վարակի ալիքը։
Դա հնարավոր կլինի, եթե միաժամանակ հետևենք, որպեսզի երեխաները հնարավորինս խուսափեն մարդաշատ վայրերից։ Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այդ դեպքում ավելի լավ է՝ դպրոց գնային»։