Քսենիա Սոբչակը պատմել է, թե քանի միլիոն դոլար է վաստակում
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը բլոգեր Իդա Գալիչի YouTube-յան «Есть вопросики» շոուին տված հարցազրույցում պատմել է, թե որքան գումար է աշխատում տարվա ընթացքում։ Հեռուստահաղորդավարոհու խոսքով՝ ինքը տարվա ընթացքում ավելի քան 4 միլիոն ռուբլի է ստանում։ Քսենիան պարբերաբար հայտարարագրեր է հրապարակում եկամտի մասին, քանի որ ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, Մալայա Բրոննայա թատրոնի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
«Ես հիմա չինովնիկի կին եմ։ Եվ ես օրենքով ստիպված եմ հայտարարագիր հրապարակել, քանի որ պաշտոնյաների բոլոր հարազատները պետք է անեն դա»,- հայտարարել է 39-ամյա հաղորդավարուհին։
Ընդ որում, Սոբչակը հստակեցրել է, որ իր եկամուտը ոչ մի կերպ կապված չէ մշակույթի նախարարության հետ։