Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, ընդգծելով, որ երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ:
«Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»,-գրել է Շուշան Դանիելյանը: