Բրեդ Փիթը դատարանում կրկին պարտվել է Անջելինա Ջոլիին
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատարանում պարտվել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, եւ դերասանուհին առայժմ իրենց չորս երեխաների միանձնյա խնամակալն է։
Սեպտեմբերին արտիստի փաստաբանները երեխաների նկատմամբ խնամակալության գործի վերանայման խնդրանք էին ներկայացրել դատավորին հեռացնելուց հետո, որը Փիթին հնարավորսություն էր տվել ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ․ դա հանգեցրել էր դատավորի կայացրած որոշման չեղարկմանը։ Նրա հեռացումը վերադարձրել է 2018թ․-ի նոյմբերի համաձայնությանը, որի համաձայն՝ Ջոլին փաստացիորեն իր ու Փիթի բոլոր երեխաների միանձնյա խնամակալն է։ Դերասանի փաստանները մտադիր են շարունակել աշխատանքը գործի վրա եւ այդ նպատակով անկախ փորձագետների ներգրավվել։
Փիթն ու Ջոլին միասին են եղել տաս տարի, սակայն 2016թ․-ին զույգը բաժանվել է, ինչից երեք տարի անց պաշտոնապես ձեւակերպել է ամուսնալուծությունը։ Սակայն մինչ այմ Բրեդն ու Անջելինան չեն կարողանում կիսել երեխաների նկատմամբ խնամակալությունը։