«Мы молились, чтобы его переизбрали». Աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանն այսօր ձեռնտու է բոլորին: Ոմանք էլ պնդում են, թե ՌԴ իշխանությունները նրան ուզում են օր առաջ հեռացնել իշխանությունից:
Այս առումով մի ուշագրավ պատմություն պատմեց վերջերս պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մեկնած հայ պաշտոնյաներից մեկը: Ասաց, որ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ իրենք շոկի մեջ են ընկել, երբ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, բառացիորեն ասել է. «Мы молились, чтобы его переизбрали»: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է եղել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։: