Ռատակովսկին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել 13 տարեկանում
Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ 17 տարի առաջ։ Նա Instagram-ում կիսվել է արխիվային լուսանկարներով:
Ինչպես հայտնի է, Էմիլին ծնվել է Լոնդոնում, և երբ նա հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Մանկության տարիներին նա եղել է Եվրոպայի շատ մասերում, երկար ժամանակ ապրել Իռլանդիայում և Մալյորկայում։
14 տարեկանում Ռատայկովսկին պայմանագիր է կնքել Ford Models մոդելային գործակալության հետ։ Նա համատեղել է Սան Դիեգոյի դպրոցում իր ուսումը Լոս Անջելեսում որպես մոդել աշխատանքի հետ:
Սոցցանցում Էմիլին լուսանկար է հրապարակել, որում 13 տարեկան է։ Դրանում նա կեցվածք է ընդունել բաց կանաչ շապիկով, սև թավշյա տաբատով և պարանոցի շուրջ կապված վարդագույն շալով։
30-ամյա աստղի հրապարակումը հավաքել է ավելի քան 865 հազար հավանում։
«Ընդհանրապես չի փոխվել», «Ինչո՞ւ ես 13 տարեկանում այսպիսի տեսք չունեի», «Գեղեցիկ է նույնիսկ այդ տարիքում, դեմքը չի փոխվել», - մեկնաբանություններում գրել են երկրպագուները։