Բասկովը պատմել է, թե ինչպես է խայտառակվել բեմի վրա
45-ամյա ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը Մաքսիմ Գալկինի «բլեֆ» հաղորդման ժամանակ պատմել է երիտասարդ տարիներին իր հետ պատահած խայտառակության մասին, գրում է Life.ru-ն:
Երբ արտիստը սովորում էր Գնեսինկում և առաջին անգամ խաղում էր ներկայացման մեջ, այնքան է հուզվել, որ չի կարողացել կառավարել իր մարմինը: Կարճ դադարի ժամանակ Բասկովը, բեմի վրա հնաոճ կոստյումով և պարիկով կանգնած, զգացել է, որ ինչ-որ տաք բան տարածվում է իր տաբատի վրայով։
«Երբ սովորում էի Գնեսինկում, ունեինք այնպիսի առարկա, ինչպիսին օպերային արվեստն է։ Ես մոտ 18 տարեկան էի, առաջին կուրս: Առաջին ներկայացումն է եղել՝ «Եվգենի Օնեգին», իմ դեբյուտն էր։ Լենսկու կերպարանքով վազում եմ բեմ, երգում. հուզմունքը սարսափելի էր: Դադար, շունչ եմ քաշում և ... միզում»,- պատմել է երգիչը:
Այնուամենայնիվ, ըստ արտիստի, տհաճ միջադեպն իրեն միայն օգուտ է տվել՝ հետագա ելույթների ժամանակ ազատելով ճնշումից ու անհանգստությունից։ «Եվ վերջ, կարծես բեմն ինձ ընդունեց: Դրանից հետո ես կորցրի վախս»,- ասել է Բասկովը։