ԱՄՆ Սենատում առաջարկել են «միլիարդատերների հարկ» սահմանել
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներն առաջարկել են «միլիարդատերների հարկ» սահմանել, որը ենթադրում է, որ երկրի ամենահարուստ մարդիկ ստիպված կլինեն ամեն տարի վճարել վաճառվող ակտիվների արժեքի հավելաճի 23,8 տոկոսը, ինչպիսիք են բաժնետոմսերը և պարտատոմսերը, հայտնել է Bloomberg-ը:
Նախաձեռնությունը Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ռոն Ուայդենինն է, և հավանության դեպքում պետք է սկսի գործել 2022 թ.: Նոր հարկը կվերաբերի մոտ 700 հարկատուների, որոնք հաջորդող երեք տարիների ընթացքում կունենան ավելի քան 1 մլրդ դոլար ակտիվներ կամ 100 մլն դոլար և ավելի եկամուտ:
Հեղինակի կարծիքով՝ դա ԱՄՆ բյուջեին կբերի հարյուր միլիարդավոր դոլարներ: Մասնավորապես, նոր հարկից բյուջե ստացվող մուտքերը կարող են 10 տարվա ընթացքում կազմել 300-ից մինչև 400 մլրդ դոլար:
Սակայն «միլիարդատերների հարկը» կարող է հանդիպել դեմոկրատների դիմադրությանը Ներկայացուցիչների պալատում: