Թրամփը չի բացառել, որ «միլիարդատերերի հարկի» պատճառով կարող է լքել ԱՄՆ-ն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ներկայացրած միլիարդատերերի եկամուտները հարկելու նոր ծրագիրը, որը կտարածվի այն մարդկանց վրա, որոնք տարեկան վաստակում են ավելի քան 100 միլիոն դոլար կամ երեք տարի անընդմեջ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլարի ակտիվներ։ ԱՄՆ-ում այդպիսի 700 մարդ կա։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հանրապետական գործիչը, որը ևս միլիարդատեր է, չի բացառել երկից հեռանալը՝ նոր հարկատեսակի վճարումից խուսափելու համար:
Թրամփի խոսքով՝ «միլիարդատերերի հարկի» կիրառման արդյունքում երկիրն օգուտ չի ունենա, քանի որ հարուստ մարդիկ և ընկերությունները կլքեն Միացյալ Նահանգները:
«Ես գիտեմ բոլոր շատ խելացի կառավարվող երկրները, և նրանք բոլորն էլ հուզված են նրանով, թե ինչ են ինչ են անում արմատական ձախ մոլագարները Կոնգրեսում: Հետաքրքիր է՝ ինձ թույլ կտա՞ն նորից առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե տեղափոխվեմ այլ երկիր: Ոչ, կարծում եմ, ես կմնամ, բայց մյուսներից շատերը՝ ոչ»,-ասել է նախկին նախագահը: