Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 40 հազար դեպք
Ռուսաստանում COVID-19-ով վարակման առավելագույն նոր դեպքեր են գրանցվել՝ 40 096, համավարակի սկզբից մինչ օրս՝ 8 392 697 դեպք, տեղեկացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերը՝ 40 096 են 85 շրջաններում, այդ թվում ակտիվ՝ 3 539 (8,8 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Համավարակի ընթացքում երկրում գրանցվել է 8 392 697 դեպք։ Աճի տեմպը կազմել է 0,48 տոկոս։