«Բավարիան» 43 տարում առաջին անգամ պարտվեց 5 կամ ավելի շատ գոլերի տարբերությամբ
Մյունխենի «Բավարիան» 43 տարում առաջին անգամ պարտություն կրեց 5 կամ ավելի շատ գոլերի տարբերությամբ, հաղորդում է Opta-ն։
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 0։5 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
1978թ․ դեկտեմբերին «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում 1։7 հաշվով պարտվել է Դյուսելդորֆի «Ֆորտունային»։