«Բարսելոնան» կվերսկսի բանակցությունները Չավիի հետ
Հոլանդացի Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնը կառաջարկի թիմի նախկին ավագ, Քաթարի «Ալ Սադը» գլխավորող Չավիին։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը կվերսկսի բանակցությունները 41-ամյա մասնագետի հետ, հաղորդում է Goal.com-ը։
Չավիի հետ համաձայնության չհասնելուց հետո «Բարսելոնան» կդիտարկի Բելգիայի հավաքականի 48-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տարբերակը։
Կումանը «Բարսելոնան» ղեկավարում էր 2020թ․ օգոստոսից։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը, առաջնությունում գրավեց երրորդ տեղը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 10 խաղից հետո 15 միավորով 9-րդն է։ Չեմպիոնների լիգայում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային» (0:3) եւ գերմանական «Բավարիային» (0:3), հաղթել Կիեւի «Դինամոյին» (1:0)։