Դասի ժամանակ հնդկացիներին ծաղրած ուսուցիչը հեռացվելու է աշխատանքից
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից մաթեմատիկայի ուսուցչուհին աշխատանքից ազատվելու եզրին է հնդկացիներին ծաղրելու համար, հայտնել է Indepented-ը։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աշակերտներից մեկը վրդովվել է, որ կինը ներկայացում է պատրաստել աշակերտների համար եւ նկարահանել այն։ Այդ պահին ուսուցչուհին արհեստական փետուրներից պատրաստված գլխազարդ է կրել։
Ուսուցիչը դպրոցականներին խաղի միջոցով բացատրում էր սինուսի եւ կոսինուսի թեման՝ պարելով, ցատկոտելով եւ բնորոշ հնչյուններ արձակելով:
Այն բանից հետո, երբ տեսանյութը տարածվել է, դպրոցի ադմինիստրացիան ներքին ստուգումներ է սկսել: Վարույթի ընթացքում ինքը՝ ուսուցչուհին, ուղարկվել է արձակուրդ։