ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին անձնագիրը, որը պատկանելու է ԱՄՆ քաղաքացու, ով իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին։ Ըստ Associated Press-ի՝ սեռի փոխարեն դրվելու է «X» նշանը:
Հստակեցվում է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է սկսել նման անձնագրերի մասսայական արտադրություն ինտերսեքսուալների (արական եւ իգական սեռերի հատկանիշներով - խմբ.) եւ ոչ երկուական գենդերային ինքնություն ունեցող այլ անձանց համար։
«Երբ անձը ստանում է անձը հաստատող փաստաթղթեր, որոնք արտացոլում են նրա իրական ինքնությունը, նա ապրում է մեծ արժանապատվությամբ եւ հարգանքով», - ասում է ԱՄՆ ԼԳԲՏ իրավունքների գծով հանձնակատար Ջեսիկա Շտերնը:
Թե կոնկրետ ում է պատկանում «X»-ով առաջին անձնագիրը, անհայտ է, բայց շատերը ենթադրում են, որ այն պատկանելու է Դանա Զիմին, որին նախկինում մերժել են գրանցել իր սեռը եւ որպես արական, եւ որպես իգական:
Բացի ԱՄՆ-ից, նմանատիպ անձնագրեր արդեն թողարկվում են Կանադայում, Նոր Զելանդիայում, Նեպալում եւ Նիդեռլանդներում։