«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը։ Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի այդ խոսքն իշխանական պատգամավորներին դուր չեկավ։ Երբ հաջորդ խոսքը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանինն էր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսափողը չէր անջատել ու լսվեց. «Մարդ բռնի նորից հրաժարական…», այնուհետև նա արագ անջատեց խոսափողը։