Անջելինա Ջոլիի նոր սանրվածքով (լուսանկար)
46-ամյա հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմում իր երեխաների հետ ներկա է գտնվել Marvel-ի «Հավերժները» ֆիլմի պրեմիերային։ Աստղը, ինչպես միշտ, անթերի տեսք ուներ Versace-ի զգեստով, սակայն նրա սանրվածքը վատ իմաստով առանձնանում էր նրա թանկարժեք կերպարից։
Ջոլին հստակ պլանավորել էր հանրությանը ներկայանալ երկար ու ուղիղ վարսերով, բայց լուսանկարներից պարզ է դառնում, որ նրա մազերը երկարացված են, այն էլ՝ շատ վատ կերպով:
Երկրպագուները զայրացրել են` տեսնելով կուռքին նման տեսքով, և դա զարմանալի չէ. դերասանուհու գլխից արհեստական մազերը բոլոր ուղղություններով դուրս էին ցցվել, աստղն ինքնին այնպիսի տեսք ուներ, կարծես երեխաները մկրատներով հարձակվել էին նրա վրա: Սոցցանցերում օգտատերերը պահանջել են հրապարակել այն վարպետի անունը, ով համաշխարհային պրեմիերային այդպես խայտառակել է հոլիվուդյան դերասանուհուն, գրում է Page Six-ը։
«Ինչո՞ւ է Անջելինայի թիմը թույլ տվել նրան հանրության առջև ներկայանալ նման սարսափելի սանրվածքով»,- գրել է օգտատերերից մեկը: