ԱՄՆ-ում առաջին անգամ երրորդ՝ «X» սեռի նշմամբ անձնագիր է տրվել
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է երկրում երրորդ՝ «X» սեռի նշմամբ առաջին տրված անձնագրի մասին, որը հետագայում հասանելի կլինի բոլոր դիմորդներին՝ սկսած 2022 թվականից, չորեքշաբթի ասել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Ինչպես հունիսին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պետդեպը պատրաստվում է ավելացնել X գենդերային նշիչը ոչ բինարային, ինտերսեքս կամ գենդերային անհամապատասխան անձանց համար, ովքեր դիմում են ԱՄՆ անձնագիր ստանալու համար:
Նեդ Փրայսը, իր հերթին, ընդգծել է Պետքարտուղարության հանձնառությունը՝ խթանելու բոլոր մարդկանց ազատությունը, արժանապատվությունը և հավասարությունը՝ ներառյալ ԼԳԲՏՔԻ+ անձանց: