«Ահաբեկչության քարոզչությունը» մարդու իրավունքները խախտող ամենապոպուլյար մեղադրանքն է Թուրքիայում
«Ահաբեկչական կազմակերպության քարոզչությունը», «նախագահին վիրավորելը» եւ «սահմանադրական կարգի տապալման փորձը» այն հիմնական մեղադրանքներից են, որոնք հիմք են հանդիսացել 2015-2019 թվականներին Թուրքիայում խոսքի ազատության խախտման համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) զեկույցում։
TİHV-ի զեկույցը հինգ տարվա ընթացքում արձանագրել է խոսքի ազատության 2779 խախտում, ընդ որում, 6479 մարդ կալանավորվել է, իսկ 2801 մարդ ձերբակալվել է այդպիսի խախտումների համար։
476 մարդու նկատմամբ խոսքի ազատությունը խախտվել է ահաբեկչության մեղադրանքով, դրան հաջորդում են 346-ը՝ նախագահին վիրավորելու, իսկ 165-ը՝ սահմանադրական կարգը տապալման փորձի մեղադրանքով, ասվում է TİHV-ի զեկույցում։
Անկարան ահաբեկչության մեջ մեղադրանքն օգտագործում է՝ կարծիքների եւ միավորումների արտահայտման ազատության իրավունքի սահմանափակման համար:
Նախագահին վիրավորելու մեջ մեղադրանքների թիվը կտրուկ աճել է Էրդողանի պաշտոնավարումից հետո։ 2014 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացվել է գրեթե 128 872 հետաքննություն, որոնց արդյունքում դատախազությունը հարուցել է 27 717 քրեական գործ։
TİHV-ի զեկույցի համաձայն՝ ամենաշատ խախտումները 2015-2019 թթ. արձանագրվել է Ստամբուլում, Անկարայում եւ հարավարեւելյան Դիարբեքիր նահանգում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը։
World Justice Project-ի՝ օրենքի գերակայության 2021 թվականի ինդեքսի համաձայն՝ Թուրքիան օրենքի գերակայության վատագույն ցուցանիշներով երկրների շարքում է։ Միջազգային կազմակերպության 139 երկրներից բաղկացած իր ցանկում 117-րդ տեղում է Թուրքիային, ընդ որում, երկիրը իր տարածաշրջանում վատագույն կամ երկրորդն է ութ ինդեքսային կատեգորիաներից հինգում: