«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին 3 խաղի հնարավորություն է տվել
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո դրությունը շտկելու համար տվել է երեք հանդիպման հնարավորություն, հաղորդում է The Telegraph-ը։ Բացասական արդյունքների դեպքում, 48-ամյա մասնագետը կհեռացվի պաշտոնից։
Հոկտեմբերի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, իսկ հաջորդ շաբաթ՝ իտալական «Ատալանտայի» (Չեմպիոնների լիգա) եւ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Թիմի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն Թուրինի «Յուվենտուսի», Լոնդոնի «Չելսիի» եւ Միլանի «Ինտերի» հետ չեմպիոնական տիտղոսներ նվաճած Անտոնիո Կոնտեն է։ Ամռանը «Ինտերից» հեռանալուց հետո իտալացի մասնագետը չունի մարզչական աշխատանք։