Անչելոտի․ Ազարի խնդիրն այժմ այն է, որ ես նախընտրում եմ այլ խաղացողների
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Օսասունայի» դեմ հանդիպումից առաջ մեկնաբանել է թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի վիճակը ակումբում։
«Ազարի խնդիրն այժմ այն է, որ ես նախընտրում եմ մեկնարկային կազմում այլ ֆուտբոլիստների։ Այսպիսի մեծ ակումբում դա նորմալ է։ Կարեւոր է, որ նա ունենա աշխատելու մոտիվացիա։ Նա շարունակում է նպատակային աշխատանքը։
Ազարն ունի բոլոր նախադրյալները «Ռեալում» հաջողության հասնելու համար։ Նա աստիճանաբար վերադարձնում է նախկին մարզավիճակը։ Ես վստահ եմ, որ Ազարն այս մրցաշրջանում դեռ կդրսեւորվի լավագույն կողմերից»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։