Թոմ Հարդին պարտվել է գրազն ու կատարել դի Կապրիոյի արտառոց ցանկությունը
Հոլիվուդյան դերասան Թոմ Հարդին հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է պարտվել Լեոնադո դի Կապրիոյի հետ խաղացած գրազը։ Նա հայտարարել է, որ ստիպված է եղել կատարել ընկերոջ արտառոց ցանկությունը, հայտնում է Dni.ru պորտալը։
2016թ․-ին Հարդին «Վերապրածը» ֆիլմում կատարած դերի համար առաջադրված էր «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերակատար։ Արտիստը չէի հավատում, որ կստանա ցանկալի արձանիկը, սակայն ժապավենում խաղացած նրա գործընեկերը՝ Լեոնարդո դի Կապրիոն, այլ կարծիքի էր։ Հայտնի դերասանները գրազ են եկել։ «Պարտվելու դեպքում ես պետք է դաջվածք անեի՝ ցանկացածը՝ Լեոյի ցանկությամբ»,- ասել է Հարդին։
Երբ նա արժանացել է ցանկալի արձանիկին, Լեոն նրան գրություն է ուղարկել ու հայտնել իր ցանկության մասին։ Նա նշել էր, թե ինչ դաջվածք պետք է անի գործընկերը։
«Իր սարսափելի ձեռագրով գրել էր․ «Լեոն գիտի ամեն ինչ»»,- հայտնել է Թոմը՝ հավելելով, որ ստիպված է եղել անմիջապես կատարել ցանկությունը։ Դերասանն ընկերոջը խնդրել է արտահայտությունն ավելի խնամքով գրել, որ տառերը չափազանց ծուռումուռ չստացվեն։