«Կալյարի» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը (Տեսանյութ)
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Կալյարիին»։ Բուքմեյքերները կանխատեսում են պորտուգալացի Ժոզե Մոուրինոյի գլխավորած թիմի հաղթանակը, որի հավանականությունը գնահատվում է 1․60 գործակցով։ «Կալյարիի» հաղթանակի գործակիցը 5․50 է, ոչ ոքի արդյունքինը՝ 4․20։
«Կալյարի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
9 տուրից հետո «Ռոման» 16 միավորով չորրորդն է, «Կալյարին» վերջինն է՝ 6 միավոր։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Կալյարիին» հաղթել է 3։2 հաշվով։ Երկրորդ շրջանում «Կալյարին» հաղթել է 3։2 հաշվով։
Տեսանյութերը՝ այստեղ և այստեղ:
Լուսանկարները՝ այստեղ: