Պոգբան անպատվել է Սուլշերին «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան անպատվել է անգլիական թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո, հաղորդում է The Sun-ը։
Պոգբան խաղից հետո ներողություն է խնդրել թիմակիցներից իր կարմիր քարտի համար, սակայն վիրավորական է արտահայտվել Սուլշերի հասցեին։
Հիշեցնենք, որ Պոգբան հեռացվել է խաղի 59-րդ րոպեին Նաբի Կեյտայի ոտքին հարվածելու համար։
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» է 2016 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։