ՌԴ խաղաղապահ զորախմբի բժիշկները COVID-19-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման մասնագետները նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-2019-ի տարածման դեմ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորակազմում խաղաղապահների վերապատվաստումը «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Sputnik V») երկբաղադրիչ պատվաստանյութով շարունակվում է պլանային ռեժիմով:
«Երեք շաբաթ առաջ պատվաստվեցի առաջին բաղադրիչով, այսօր եկա երկրորդ բաղադրիչը ներարկելու, վերապատվաստման կուրսն ավարտելու համար: Ինձ լավ եմ զգում, օրգանիզմի համար բարդություններ չկան»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը։
Առաջին հերթին վերապատվաստում են անցնում բուժաշխատողները, հրամանատարական կազմը եւ հերթապահ ստորաբաժանումները, ապա՝ մնացած զինվորականները։
Մինչ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկումը, զինծառայողները բուժզննում են անցնում առաջին եւ երկրորդ բաղադրիչների վերաներդրման հետ կապված բոլոր հակացուցումներով, սահմանափակումներով եւ առաջարկություններով։
Բացի այդ, դիտակետերում եւ ստորաբաժանումներում ջերմաչափական կետեր են տեղակայվել, իրականացվում է բլոկ-մոդուլային քաղաքների տարածքների ախտահանում: