Ո՞վ է դիմակի ներքո. 12 հայտնիներ, որոնց պետք է բացահայտեն հեռուստադիտողն ու աստղային «հետախույզները» (Տեսանյութ և լուսանկարներ)
Միջազգային ամենեմաստշտաբային շոուներից մեկը` «The Masked Singer»-ն, արդեն Հայաստանում է: Յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի եթերում հեռուսադիտողը հնարավորություն կունենա վայելելու ինտրիգային գաղտնազերծումներով լի այս շոուն` աստղային հետախույզների հետ միասին փորձելով բացահայտել, թե ով է այս կամ այն էպոտաժային դիմակի ներքո:
Նախագծի հայկական տարբերակը կոչվում է «Դիմակահանդես». ռեալիթի ֆորմատի երաժշտական նախագծի պրոդյուսերը Դավիթ Ծերունյանն է, որը պնդում է` մասնակիցները, նույնիսկ, իրենք չգիտեն միմյանց ով լինելը:
«Իհարկե, շատերս հետեւում էինք միջազգային հայտնի՝ «The Masked Singer» նախագծին, որը նույն ռուսական հայտնի «Маска»-ն է. միտք ծագեց, որ կարելի է ձեռք բերել այս ձեւաչափն ու ադապտացնել, ստեղծել հայկական տաբերակը: Այդպիսով, ձեռք բերեցինք հեղինակային իրավունքներն ու ակտիվորեն սկսեցինք զբաղվել նախագծի աշխատանքներով: Այս նախագծի ամենաբարդ կողմը, թերեւս, գաղտնիությունն է, մասնակիցներն անգամ չգիտեն, թե իրենք ում դեմ են մրցում: Նրանց յուրաքանչյուրի մուտքը շենք առանձին է, նրանք բոլորը գալիս են քողարկված՝ հատուկ դիմակով, հատուկ հագուստով: Նրանց հատուկ ավտոմեքենա է բերում, իրենց մեքենաներով չեն կարող գալ, որպեսզի դրանով էլ իրենց չբացահայտեն: Ամբողջ ընթացքում ապահովվում է կատարյալ գաղտնիություն»:
Մասնակիցների հագուստների յուրահատուկ դիզայնը վստահվել է ոճաբան Արայիկ Գաբաջյանին եւ դիզայներ Արամ Նիկոլյանին: «Դիմակահանդես»-ի ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով`շատերն են սկզբում վախեցել անհարմար կոստյումներով ելույթ ունենալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: